Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դեռևս չկայացած երազանք

Դեռևս չկայացած երազանք
27.02.2015 | 00:45

«Հարավային երկաթուղին» կառավարության անհասանելի երազանքն է դարձել կամ էլ սևեռուն միտք։ Ինչպես էլ անվանեն, փաստը մնում է փաստ, որ տարիներ շարունակ գործադիրի նիստում քննարկվում է «Հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, սակայն խոսքը գործ չի դառնում։ Այս անգամ ևս տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարությունում ներկայացրեց «Հարավային երկաթուղու» կառուցման սկզբունքները։ Սակայն միևնույն ժամանակ նա նշեց, որ կոնցեսիոների հետ դեռևս հարցեր պետք է քննարկվեն։ Նախարարի խոսքին հետևեց վարչապետի հարցը. «Պարոն Բեգլարյան, հույս ունենա՞նք»։ Գագիկ Բեգլարյանի պատասխանն ավելի քան ճկուն էր. «Աշխատում ենք, որ իրականացվի»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ